Պուտինը նպատակամղված ուժեղացնում է եվրաինտեգրման ձգտող հետխորհրդային երկրներում հետախուզական գործունեությունը. Le Fiqaro

Ֆրանսիական Le Fiqaro թերթի փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նպատակամղված ձևով ուժեղացնում է եվրաինտեգրման ձգտող հետխորհրդային երկրներում հետախուզական գործունեությունը: Այս մասին թերթին հայտնել է նրա դիվանագիտական աղբյուրը.

«Ռուսական հատուկ ծառայություններն ամբողջովին վերահսկում են Ուկրաինան ու Բելառուսը, իսկ Վրաստանի պետանվտանգության մարմիններում աշխատում են ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախկին բազում աշխատակիցներ, որոնք ցայսօր կապված են Մոսկվայի հետ:

ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի կտրուկ ընդլայնումն ընդհուպ մինչև Ռուսաստանի սահմաններ բացառիկ հնարավորություններ է ստեղծում վերջինիս համար` իր գործակալներին այդ երկրներում տեղակայելու համար: Ռուսաստանն ակտիվացել է իր ընդհանուր գործակալական ցանցն Արևելյան Եվրոպայի երկրներում:

Լեհաստանում Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության գրասենյակը գտնվում է այդ երկրի ԱԳՆ-ի վարչական շենքի դիմաց: Դրա հետ մեկտեղ դիտարկվում է ռուսական հատուկ ծառայությունների ակտիվացում Բուլղարիայում ու Չեխիայում: Սակայն Պուտինը չի մոռանում նաև Արևմտյան Եվրոպայի երկրների ու ԱՄՆ-ի մասին:

ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի շտաբ-բնակարաներում բացահայտվել է եվրոպացի չինովնիկների մի ամբողջ ցանց, որոնց հավաքագրել են ռուսական հատոկ ծառայությունները: Այդ բոլոր չինովնիկները հեռացվել են աշխատանքից` առանց հասարակության ուշադրությունը գրավելու, թույլ չեն տրվել սկանդալներ:

Ռուսական հետախուզությունն ակտիվացել է նաև Ֆրանսիայի տարածքում: Ֆրանսիայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչը հայտնել է, որ նախորդ տարի կանխվել է Ելիսեյան պալատի դիմաց ուղղափառ եկեղեցու կառուցման փորձը, քանի որ ֆրանսիական իշխանություններին հայտնի է դարձել, որ այդ եկեղեցում պետք է տեղակայվի ռուսական արտաքին հետախուզության բյուրոն:

Ռուսական հատուկ ծառայությունները բավական ակտիվ են նաև անդրկովկասյան երկրներում, և այդ գործունեությանը նպաստում են տեղաբնակները` էթնիկ ռուսները: Ռուս գործակալները հեղեղել են Ադրբեջանն ու Ղազախստանը: Նրանք ամենուրեք են այդ երկրներում»:

Տեսանյութեր

Լրահոս