Բաժիններ՝

Սոս Ջանիբեկյան. Հիվանդը փոխանակ իր հիվանդությունը հաղթահարի, այդ վատ պայմաններից ավելի է սթրեսի ենթարկվում

Սոս Ջանիբեկյանը սննդային թունավորման ախտանշաններով նախորդ գիշեր տեղափոխվել էր հիվանդանոց: BRAVO.am-ի հետ զրույցում նա հայտնել է, որ իրեն արդեն լավ է զգում եւ դուրս է գրվել հիվանդանոցից:

Դերասանը պատմել է, որ Մոսկվայում տեղի ունեցած նկարահանումներից հետո վերադառնալով Հայաստան` օդանավակայանից գնացել է տուն եւ քնել, սակայն գիշերն ինքնազգացողությունը վատացել է. «Հավանաբար, ծաղկակաղամբից կամ սնկից թունավորվել էի: Շտապ օգնություն ենք կանչել, մեքենայի մեջ շատ վատ վիճակում էի, սկզբում տարան Հանրապետական հիվանդանոց, հետո պարզվեց, որ պետք  է տեղափոխեն Նորքի ինֆեկցիոն կլինիկա: Մեկ օր մնացի բժիշկների հսկողության տակ. օրգանիզմս մաքրել են, անալիզ եմ հանձնել, ողողումներ արել, հիմա համեմատաբար լավ եմ»:

Բժշկական ծառայությունների պայմաններից դժգոհել է նաեւ Սոս Ջանիբեկյանի մայրը` դրամատուրգ Աննա Աղասարյանը` գրառում կատարելով իր «ֆեյսբուքյան» էջում: «Մեր բողոքն ուղղված չէ որեւէ բժշկի, հիվանդանոցների պայմանները բավարար վիճակում չեն: Պետությունը պետք է ուշադրություն դարձնի այս խնդրին, պայմաններ ստեղծի, որ բժիշկները լավ աշխատեն, հիվանդներն էլ իրենց ապահով զգան, մաքուր ու հարմարավետ հիվանդասենյակներում լինեն: Հիվանդը փոխանակ իր հիվանդությունը հաղթահարի, այդ վատ պայմաններից ավելի է սթրեսի ենթարկվում ու հիվանդանոցի անհարմարությունների մասին մտածում»,- BRAVO.am-ին ասել է Սոս Ջանիբեկյանը:

«Այս հարցը բարձրացնում եմ, որովհետեւ մենք ուզում ենք նմանվել քաղաքակիրթ երկրներին, բայց ուշադրություն չենք դարձնում այսպիսի փաստերին: Միգուցե մանրուք թվա, բայց շատ կարեւոր է: Սիրում եմ իմ երկիրը, սրտիցս արյուն է կաթում, որ այդպիսի պայմաններ եմ տեսնում»,-նշել է նա:

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ BRAVO.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս