Մինսկում բացվել է ԱՊՀ երկրների գագաթաժողովը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մինսկում բացվել է ԱՊՀ երկրների գագաթաժողովը, որում Ռուսաստանը ներկայացնում է նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ավելի վաղ Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ ԱՊՀ երկրները մտադիր են գագաթաժողովի ժամանակ քննարկել ԱՊՀ տիրույթում հանցագործություններին հակազդելու, տնտեսական կապերը խորացնելու և Հաղթանակի 70-ամյակը տոնելու նախապատրաստության հարցերը:
Նշվում է, որ գագաթաժողովին մասնակցում են ԱՊՀ անդամ բոլոր երկրների առաջնորդները՝ բացառությամբ Թուրքմենստանի ու Ղրղզստանի, որոնք ներկայացված են փոխվարչապետերի մակարդակով: