Թուրքիայի կայունությունն անհանգստացնում է մի շարք երկրների. Էրդողան
Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայում տիրող կայունությունն անհանգստացնում է արևմտյան ու արևելյան մի շարք երկրների: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը.
«Մենք որևէ քաղաքական ուժի թույլ չենք տա ապակայունացնել իրավիճակը երկրում: Թուրքիան ամբողջովին կլուծի ահաբեկչության խնդիրը երկրում»:
Ավելի վաղ «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK) սպառնացել էր վերսկսել ռազմական գործողությունները Թուրքիայում, եթե Թուրքիայի կառավարությունը շարունակի գործուն քայլեր չձեռնարկել «Քրդական հարցի» կարգավորման ուղղությամբ: