Վրաստանի նոր վարչապետի անունը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ
![](https://168.am/wp-content/uploads/2013/09/Bidzina_Ivanishvili_albom_0805121.jpg)
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին իր իրավահաջորդի անունը հրապարակելու է հաջորդ շաբաթ: Իվանիշվիլիի խոսքերով՝ նոր վարչապետը կլինի ավելի արդյունավետ, քան ինքն է:
Իվանիշվիլին ընդգծել է, որ նոր վարչապետի անունը կհրապարակի երեքշաբթի կամ չորեքշաբթի: Ընդ որում, Իվանիշվիլին չի բացառել, որ այդ պաշտոնը կարող է զբաղեցնել Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին, ով ծանոթ է տնտեսական ոլորտի հետ: