Մեծ Բրիտանիայում կին բանտարկյալներն ազատազրկում կկրեն իրենց տներից ոչ հեռու
Բրիտանական The Independent թերթի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայում կին բանտարկյալներն իրենց ազատազրկումը կրելու են իրենց տներից ոչ հեռու: Այդ նախաձեռնությանն աջակցել է Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարարությունը՝ նոր պրակտիկան բացատրելով նրանով, որ այն բանտից ազատված կանանց հնարավորություն կտա արագորեն ադապտացվել հասարակության մեջ:
Վերափոխումների արդյունքներով թագավարության 12 կանացի բանտերում իրականացվելու են համապատասխան միջոցառումներ: Չի բացառվում, որ նրանց աստիճանաբար թույլ տան վերականգնել կապն արտաքին աշխարհի հետ:
Իրենց տներից ոչ հեռու գտնվող ուղղիչ հիմնարկներում ազատազրկում կրող կանայք կկարողանան պահպանել կապն ընկերների ու մերձավորների հետ, ինչպես նաև նրանցից ու մասնագետներից ստանալ խորհուրդներ աշխատանքի ընտրության հարցում: