Բաժիններ՝

Հայաստանը Գենդերային հավասարության վարկանիշային աղյուսակում 94-րդն է

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը Գենդերային հավասարության համաշխարհային (Gender Gap Index — GGI) վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 61-րդ հորիզոնականը: Նախորդ տարվա համեմատ դա երկու հորիզոնականով ավելի պակաս է:

Վարկանիշային աղյուսակը կազմող փորձագետները հետազոտում են աշխարհի տարբեր երկրներում կանանց ու տղամարդկանց իրավունքները և համեմատում են, թե որքանով են դրանք հավասար այս կամ այն ցուցանիշով:

Մասնավորապես, դիտարկվում են կանանց առողջության մակարդակն ու կյանքի տևողությունը, նրանց մասնակցությունը երկրի քաղաքական ու տնտեսական կյանքին, կրթության մակարդակը և շատ այլ բաներ:

2013 թվականի արդյունքներով առաջին տեղում Իսլանդիան է, ապա գալիս են Ֆինլանդիան ու Նորվեգիան: Հնգյակի մեջ հայտնվել է Ֆիլիպինները: Ընդհանուր առմամբ, ցուցակում ընդգրկվել է 136 երկիր:

Հայաստանը զբաղեցրել է 94-րդ տեղը: Տնտեսական կյանքին կանանց մասնակցության ու նրանց հնարավորությունների ցուցանիշով Հայաստանը զբաղեցրել է 82-րդ տեղը, կանանց կրթական մակարդակի ցուցանիշով՝ 29-րդ տեղը, կանանց առողջության ու կյանքի տևողության ցուցանիշով՝ 131-րդ տեղը, կանանց քաղաքական ներգրավվածության ցուցանիշով՝ 115-րդ տեղը:

Վրաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը, Ադրբեջանը՝ 99-րդ տեղը, Թուրքիան՝ 120-րդ տեղը, Իրանը՝ 130-րդ տեղը, Ուկրաինան՝ 64-րդ տեղը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս