ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելուց հետո Ուկրաինան չի կարող մտնել Մաքսային միության մեջ. Պուտին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Մինսկում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքներով կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելուց հետո մտնել Մաքսային միության մեջ.
«Մենք ոչ կողմ ենք, ոչ էլ՝ դեմ (ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացմանը): Դա ընդհանրապես մեր գործը չէ: Դա Ուկրաինայի ժողովրդի, ուկրաինական ղեկավարության՝ հանձինս նախագահի, խորհրդարանի ու կառավարության, ինքնիշխան իրավունքն է:
Սակայն Ուկրաինան չի կարող ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելուց հետո մտնել Մաքսային միության մեջ: Անհնար է նրա համար, որ այդ ասոցացման շրջանակներում առաջարկվում է ստեղծել ազատ առևտրի գոտի ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև»: