Բաժիններ՝

Վրաստանում առաջարկել են դեկրետային արձակուրդ ուղարկել նաև տղամարդկանց

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի իշխանությունները դիտարկում են Աշխատանքային օրենսգրքում ուղղումներ անելու նախագիծը, որոնք հնարավորություն կտան ընտանիքում երեխայի ծնվելու դեպքում դեկրետային արձակուրդ գնալ նաև տղամարդկանց: Աս մասին հայտարարել է Արդարադատության նախարար Տեա Ծուլուկիանին.

«Մեզ առաջարկել են շատ նոր բան Վրաստանի համար: Դա այն է, որ նորածնի ծնվելուց հետո ծնողներն իրենք կկարողանան ընտրել, թե իրենցից ով կգնա դեկրետային արձակուրդ՝ ելնելով նրանից, թե իրենցից որ մեկի արձակուրդ գնալը ֆինանսական ավելի քիչ վնաս կհասցնի ընտանիքին»:

Նախարարն ընդգծել է, որ խոսքն առայժմ գնում է միայն առաջարկի մասին: Մինչ նախագիծը խորհրդարանին ներկայացնելը, պետք է խորհրդակցություններ անցկացվեն տեղի ու միջազգային կառույցների և բիզնեսի ներկայացուցիչների միջև:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս