Իրավապաշտպան կազմակերպություններն ԱՄՆ-ին մեղադրում են միջազգային իրավունքի նորմերը խախտելու մեջ
«Amnesty International» եւ «Human Rights Watch» հեղինակավոր կազմակերպությունները ԱՄՆ-ին մեղադրել են միջազգային իրավունքի նորմերի խախտման մեջ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Կազմակերպությունները երեքշաբթի Վաշինգտոնում համատեղ ներկայացրել են իրենց զեկույցները` ամերիկյան հատուկ ծառայությունների հակաահաբեկչական գաղտնի ծրագրի վերբերյալ, որի ժամանակ 2012-13 թթ. Պակիստանում եւ Եմենում անօդաչու թռչող սարքեր են օգտագործվել:
Իրավապաշտպանները նշել են, որ թեեւ տարածաշրջանում ԱՄՆ -ի համար իրական սպառնալիքներին, «դժվար թե դրանց թվում հնարավոր լինի դասել 68-ամյա կնոջն ու 14-ամյա դեռահասին»: «Ակնհայտորեն ինչ-որ բան այնպես չէ, եւ ամերիկյան կառավարությունը պետք է անկեղծորեն ընդունի դա»,-հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչը:
«Վաղուց ժամանակն է, որպեսզի ԱՄՆ-ը գնահատի այդ նպատակաուղղված սպանությունների լեգալության հարցը, ինչպես նաեւ խաղաղ բնակչության համար այդ հարվածների լայն հետեւանքները»,-նշել են իրավապաշտպանները: