«Հոկտեմբերի 27»-ի գործով դատապարտյալ Գրիգորյանի վիճակը կտրուկ վատացել է

168.am-ի տեղեկություններով՝ կտրուկ վատացել է «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանի առողջական վիճակը. պետք է փոխվի նրա սրտի փականը, որը կարող է իրականացվել լուրջ վիրահատական միջամտության արդյունքում: Ըստ Էդիկ Գրիգորյանի ազգականների՝ վիրահատության համար անհրաժեշտ է 4 միլիոն դրամ, սակայն և Կալանավայրերի վարչությունը, և Առողջապահության նախարարությունը հրաժարվում են նման գումար տրամադրել դատապարտյալի վիրահատության համար: Վիրահատությունը կարող է անցկացվել միայն դատապարտյալի հարազատների ֆինանսավորմամբ, սակայն, մեր տեղեկություններով՝ նրանք ևս չեն տիրապետում նման ֆինանսական հնարավորությունների: Նշենք, որ Էդիկ Գրիգորյանը «Հոկտեմբերի 27»-ի գործով միակ դատապարտյալն է, ով հոգեկան շեղումներ չունի և իրեն պահում է ադեկվատ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս