Սերբիան հուսով է ԵՄ-ին անդամակցել մինչև 2020 թվականը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սերբիան հուսով է ԵՄ-ին անդամակցել մինչև 2020 թվականը: Այս մասին այսօր հայտարարել է Սերբիայի առաջին փոխվարչապետ Ալեքսանդր Վուչիչը.
«Ներկայիս կառավարության նպատակն այն է, որ Սերբիան մինչև 2020 թվականը դառնա ԵՄ-ի լիիրավ անդամ: Եվ մենք կհասնենք դրան: Առաջիկայում երկրի զարգացման առանցքային ուղղությունը հանդիսանալու է տնտեսական զարգացումը:
Առաջիկա տարիներին առաջնահերթ կլինեն տնտեսությունը, առաջընթացը, արտադրության աշխուժացումը, բիզնեսի համար լավ մթնոլորտի ստեղծումը, ներդրումների ներգրավումը և նոր աշխատատեղերի ստեղծումը:
Այդ ճանապարհին երկրին սպասում են մեծ դժվարություններ: Կառավարությունն իր ողջ էներգիան կուղղի նրան, որ մարդիկ երկրում ապրեն ավելի լավ»: