Սաուդյան Արաբիան կարող է սահմանափակել ԱՄՆ-ի հետ համագործակցությունը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիան կարող է սահմանափակել ԱՄՆ-ի հետ համագործակցությունը՝ կապված Սիրիական հակամարտության հանդեպ Վաշինգտոնի դիրքորոշման հետ: Այս մասին այսօր հայտարարել է թագավորության Հետախուզական ծառայության ղեկավար, արքայազն Բանդար բեն Սուլթան Ալ Սաուդը:
Վերջինիս խոսքերով՝ Սպիտակ տան ներկայացուցիչները չեն կարողացել հասնել Սիրիական ճգնաժամի, ինչպես նաև իսրայելա-պաղեստինյան դիմակայության կարգավորմանը: Արքայազնը նաև ընդգծել է, որ Վաշինգտոնը չի աջակցել Էր Ռիյադի դիրքորոշմանը՝ կապված 2011 թվականին Բահրեյնում հակակառավարական ելույթների հետ: