Բաժիններ՝

ԵՄ-ը սիրիական ընդդիմությանը կոչ է արել մասնակցել «ԺՆև 2» կոնֆերանսին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի անդամ 28 երկրների արտգործնախարարները սիրիական ընդդիմությանը կոչ են արել ակտիվորել մասնակցել «Ժնև 2» միջազգային կոնֆերանսին և առաջարկել են բանակցություններում առաջատարի դերը ստանձնել Ընդդիմադիր ու հեղափոխական ուժերի Ազգային դաշինքին:

Այս մասին նշված է Լյուքսեմբուրգում ԵՄ-ի արտգործնախարարների այսօրվա հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությունում: Սրանից առաջ հաղորդվել էր, որ Ընդդիմադիր ու հեղափոխական ուժերի Ազգային դաշինքը «Ժնև 2»-ին մասնակցելու վերաբերյալ որոշումն ընդունելու է նոյեմբերի սկզբին, Ստամբուլում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս