Սիրիական ընդդիմությունը «Ժնև 2»-ին իր մասնակցելու հարցում կկողմնորոշվի նոյեմբերից ոչ շուտ
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի ընդդիմադիր ու հեղափոխական ուժերի Ազգային դաշինքը «Ժնև 2» միջազգային կոնֆերանսին իր մասնակցելու հարցում կկողմնորոշվի նոյեմբերից ոչ շուտ: Այս մասին հայտնել է Ազգային դաշինքի ներկայացուցիչ Սամիր Նաշարը:
Վերջինիս խոսքերով՝ սիրիական ընդդիմությունն այդ հարցի շուրջ որոշում կկայացնի նոյեմբերի սկզբին Ստամբուլում իր հանդիպման ժամանակ: Ավելի վաղ Ազգային դաշինքի առաջնորդներից Մուսթաֆա ալ-Ալին հայտարարել էր, որ այդ հանդիպումն անցկացվելու է հոկտեմբերի վերջին:
Իսկ Սիրիայի փոխվարչապետ Քադրի Ջամիլն օրեր առաջ հայտարարեց, որ «Ժնև 2»-ը անցկացվելու է նոյեմբերի 23-24-ին: