Սիրիայում գործում են եվրոպական ու ՀԱՊԿ անդամ երկրների հարյուրավոր զինյալներ. Բորդյուժա
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայում մարտնչում են հարյուրավոր ահաբեկիչներ, որոնք այդ երկիր են հայտնվել Եվրոպայից ու ՀԱՊԿ անդամ երկրներից: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան.
«Իսկապես, Սիրիայում գործում է ահաբեկչական զինված ինտերնացիոնալ, այդ թվում նաև հարյուրավոր մարդիկ Եվրոպայից և հարայուրավոր մարդիկ՝ ՀԱՊԿ երկրներից: Մենք ունենք այդպիսի տեղեկատվություն և հաշվի ենք առնում այն մեր պետությունների սահմանների անվտանգությունն ապահովելիս:
Մենք մտահոգված ենք, որ այդ մարդիկ կարող են վերադառնալ մեր երկրներ և մասնակցեն իրավիճակի անկայունացմանը: Ես գիտեմ, որ մի շարք պետություններում ձերբակալել են Սիրիայում պատերազմած զինյալներին: Ներկայումս Սիրիայում ողջ ծավալով կիրառվում են իրավիճակն ապակայունացնելու նոր տեխնոլոգիաներ, որոնք փորձարկվել են Լիբիայում ու Չեչնիայում»: