Բորդյուժան լուծված է համարում Ասոցացման համաձայնագրի հարցը
«Որքան գիտեմ, դուք տալիս եք մի հարց, որը կարծես թե արդեն լուծված է, և Հայաստանի ղեկավարությունը համապատասխան հայտարարություն է արել, որ ծրագրում են մտնել Մաքսային միություն և առայժմ Եվրամիության հետ փաստաթուղթ չեն ստորագրելու»,- այսօրվա տեսաասուլիսին ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` պատասխանելով հարցին` եթե Հայաստանը Վիլնյուսում Եվրոպական միության հետ ստորագրի Ասոցացման համաձայնագիրը, դա կարո՞ղ է ազդել ՀԱՊԿ-ի և Հայաստանի հարաբերությունների ու համագործակցության վրա:
Հիշեցնենք, որ, ի հեճուկս Նիկոլայ Բորդյուժայի այս տեսակետի, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ստրասբուրգում հոկտեմբերի 2-ին հայտարարեց, որ Հայաստանը հիմա էլ պատրաստվում է մասնակցել վիլնյուսյան գագաթաժողովին և ԵՄ-ի հետ ստորագրել Ասոցացման պայմանագիրը: