Բաժիններ՝

Ռումինիայում ամերիկյան ՀՀՊ-ի օբյեկտի կառուցումը կմեկնարկի հոկտեմբերին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ`Ռումինիայում ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության օբյեկտի կառուցումը մեկնարկելու է հոկտեմբերին: Այս մասին լրագրողներին հայտնել է Պենտագոնի մամլո քարտուղար Ջորջ Լիթլը:

Վերջինիս խոսքերով` ՀՀՊ-ի ոլորտում համագործակցության հարցը երեկ քննարկվել է Վաշինգտոնում, ուր Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը հանդիպել է իր ռումինացի գործընկերոջը: Հեյգելը նրան շնորհակալություն է հայտնել իր տարածքում Aegis Ashore ՀՀՊ-ի համակարգ տեղակայելու համար` ընդգծելով, որ այն կամրապնդի ՆԱՏՕ-ի շրջանակներում համատեղ պաշտպանության հնարավորությունները:

Պենտագոնի մամլո քարտուղարը հաստատել է, որ պլանավորված է համակարգը շահագործման հանձնել 2015 թվականին: SM-3 IB կանխազարկ հրթիռներով, ցամաքային բազավորման մարտկոցը տեղակայվելու է ռումինական Դևեսելում` ԵվրոՀՀՊ-ի ստեղծման երկրորդ փուլի շրջանակներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս