Դիզվառելիքի յուրացման գործն ընդունվել է դատարանի վարույթ

Դիզվառելիքի յուրացման գործը ընդունվել է Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Սարգսյանի վարույթ: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, Տիգրան Վիրաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն և շահադիտական նպատակով կազմել ու հանձնել է պաշտոնեական կեղծ փաստաթղթեր:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածներով՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Տիգրան Վիրաբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ըստ Հատուկ քննչական ծառայության՝ նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության որոշումներով հաստատված «ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության» 2012-2013թթ. ծրագրերի իրականացման գործընթացում ՀՀ Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանը պաշտոնեական դիրքն օգտագործելով` պաշտոնական փաստաթղթեր է կեղծել և առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների յուրացում է կատարել:

Տեսանյութեր

Լրահոս