ՀՀԿ-ական պատգամավորի խորհուրդը՝ «Հետապնդման ԶԱՌԱնցանքով» տառապողներին

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հետապնդման ԶԱՌԱնցանք (мания преследования)- հոգեկան խանգարում, որով տառապողն անհիմն համոզված է, որ ինչ-որ անձ կամ անձանց խմբեր ցանկանում են լրտեսել, խոշտանգել, ծաղրել, ծրագրում են վնասել, գողանալ կամ սպանել։ Երևակայական հետապնդողների ցանկում կարող են հանդես գալ հարևանները, գործընկերները, թաքուն կազմակերպություններ և անգամ իշխանությունները։ Հետապնդման զառանցանքով տառապողներն իրենց բողոքն են ներկայացնում տարբեր կազմակերպությունների։ Բացի այդ, հիվանդի մոտ առաջանում են կասկածամտություն, խանդ, մեկուսացում, ագրեսիայի նոպաներ։ Զառանցանքի այս տիպով տառապողներն իրենց չեն համարում հիվանդ և կորցնում են սեփական անձի ու զառանցանքի հանդեպ քննադատական մոտեցման կարողությունը։ Հատկապես ծանր դեպքերում հիվանդը կարող է վտանգ ներկայացնել ինչպես ինքն իրեն, այնպես էլ՝ հասարակությանը։
Հ.Գ.- Բոլոր զուգադիպությունները պատահական են, բոլոր փաստերը հիմնված են իրական դեպքերի վրա։
Նման ախտանիշներով տառապող քաղաքացիներին խորհուրդ է տրվում դիմել ոչ թե ԱԺ նախագահին, այլ հոգեբույժի»։

Տեսանյութեր

Լրահոս