Բաժիններ՝

Մանրամասներ` Լոռու մարզում կատարված սպանությունից

Ինչպես տեղեկացրել էինք` հոկտեմբերի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Հոկտեմբերի 16-ին, ժամը 00.40-ին, «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «սրտի շրջանի կտրած-ծակած և աջ սրունքի շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ Ստեփանավան քաղաքի Արևելյան փողոցից իրենց մոտ է տեղափոխվել 1970 թ. ծնված Արա Հախվերդյանի դիակը:

Ոստիկանության Ստեփանավանի և Լոռու մարզի քննչական բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հոկտեմբերի 16-ին, ժամը 00.00-ի սահմաններում, Արևելյան փողոցի 6 շենքի բնակարաններից մեկում, վիճաբանության ժամանակ, 1989 թ. ծնված Արեն Հարությունյանը դանակով հարվածել է Ա. Հախվերդյանին և սպանել նրան:

ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Հանցագործության գործիք դանակն առգրավված է:

Արեն Հարությունյանը ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս