Բաժիններ՝

Թուրքիայում կարող են ստեղծվել մասնավոր գերեզմանոցներ

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում առաջ է քաշվել նոր օրինագիծ, որը նախատեսում է մասնավոր գերեզմանոցների ստեղծում: Նախաձեռնության հեղինակը Քաղաքաշինության նախարարությունն է:

Մասնավոր գերեզմանոցների ստեղծումը կապված է քաղաքային գերեզմանոցների մեծ խտության, ինչպես նաև դրանցում գերեզմանների բարձր արժեքի հետ:

Նոր օրինագծով նախատեսվում է նաև գերեզմանոցները տեղափոխել քաղաքներից դուրս: Թուրքիայի բազմաթիվ խոշոր քաղաքների գերեզմանոցներում մեկ տեղն արժե 10.000-50.000 լիրա (1 դոլարը հավասար է 1.97 լիրայի):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս