Իրանը կարող է դիտարկել ցենտրիֆուգների քանակի կրճատման հնարավորությունը. աղբյուր
![](https://168.am/wp-content/uploads/2013/10/iran_centrifuges_180813.jpg)
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թեհրանը չի բացառում, որ Ժնևում «Վեցյակի» ներկայացուցիչներին կարող է առաջարկվել նվազեցնել ցենտրիֆուգների քանակը, սակայն դա պետք է լինի պատժամիջոցների վերացման արևմտյան երկրների երաշխիքի ներքո:
Այս մասին գործակալությանը հայտնել է իրանական պատվիրակությունում եղած աղբյուրը: Այսօր Ժնևում անցկացվում է Իրանի ու «Վեցյակի» ներկայացուցիչների միջև բանակցային երկրորդ օրը: Նշվում է, որ բանակցությունների արդյունքներով Իրանն ու «Վեցյակը» հանդես են գալու համատեղ հայտարարությամբ:
Բեռնում Իրանի դեսպանը հայտնել է, որ Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների հաջորդ փուլը կարող է Շվեյցարիայում անցկացվել նոյեմբերին: