Nabucco-ի ձախողումից հետո Եվրահանձնաժողովը դիտարկում է Դանուբ գետի երկայնքով խողովակաշար անցկացնելու նախագիծը
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Nabucco նախագծի ձախողումից հետո Եվրոպական հանձնաժողովը դիտարկում է Դանուբ գետի երկայնքով խողովակաշար անցկացնելու նոր նախագիծը:
Այս մասին հայտնել է Natural gas Europe-ը: Նոր նախագիծը չի կրում Nabucco West անվանումը: Էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Գյունթեր Օթթինգերը հայտարարել է, որ Արևելյան Եվրոպային գազ մատակարարելը հանդիսանում է կարևոր նախագիծ:
Նա հավելել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է նաև «Անդրադրիատիկ» գազատարի (TAP) նախագիծը, որը հաղթել է Nabucco-ի հետ մրցակցությունում, և ադրբեջանական գազը Թուրքիայից Հունաստանի ու Ալբանիայի միջոցով կհասցնի Հարավային Եվրոպա: