Ճապոնիան խոստովանել է, որ գաղտնի խորհրդակցություններ է անցկացրել Չինաստանի հետ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ճապոնական կողմը խոստովանել է, որ հոկկտեմբերին գաղտնի խորհրդակցություններ է անցկացրել Չինաստանի հետ:
Այս տեղեկատվությունը հաստատել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգան. «Դա ճիշտ է, որ մեր միջև երկխոսություն է ընթանում տարբեր մակարդակներով»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հոկտեմբերի սկզբին գաղտնի այցով Ճապոնիա է ժամանել Չինաստանի ԱԳՆ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը՝ իբրև թե քննարկելու համար Սենկակու (Դյաոյույդաո) կղզիների շուրջ տարածքային հակամարտությունը:
Սակայն այդ հանդիպման մանրամասները դեռ չեն հրապարակվել: Վերջին մեկ տարում այդ կղզիների պատճառով բավական վատթարացել են Ճապոնիայի ու Չինաստանի հարաբերությունները: