Բաժիններ՝

Ուկրաինայի հետ գազային ներկայիս համաձայնագրերը կրում են երկարաժամկետ և պարտադիր բնույթ. Դմիտրի Մեդվեդև

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայի համար ռուսական գազի արդար գնի հարցն ունի գոյություն ունենալու իրավունք, սակայն նոր պայմանավորվածությունների բացակայության պայմաններում պետք է իրագործվեն ներկայիս բոլոր երկկողմ համաձայնագրերը.

«Կան իրավական կոնկրետ իրողություններ, որոնք ներկայումս գոյություն ունեն: Դրանք այնպիսին են, որ Ուկրաինայի հետ մենք ունենք մի շարք համաձայնագրեր, որոնք առնչվում են գազի մատակարարման ու գազի փոխադրման գնին: Այդ համաձայնագրերը կրում են երկարաժամկետ բնույթ և պետք է իրագործվեն: Այդ համաձայնագրերը կրում են պարտադիր բնույթ»:

Նշվում է, որ ռուսական գազի ներկրումից մեծ կախվածություն ունեցող Ուկրաինան արդեն մի քանի տարի է, ինչ ապարդյուն փորձում է հասնել ռուսական գազի գնի նվազեցմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031