Մոսկովյան անկարգությունների մասնակիցները տուգանվել են ընդամենը 3 հազար ռուբլով
Մոսկվայի դատարանը երկուշաբթի 3 հազար ռուբլի տուգանելու որոշում է կայացրել Բիրյուլյովոյի անկարգությունների հինգ մասնակիցներից յուրաքանչյուրի նկատմամբ:
РИА Новости-ին հաղորդում է, որ դատարանը քննում է եւս մի քանի մասնակիցների նկատմամբ նյութերը: Ոստիկանությունից հայտնել են, որ երկու մասնակից ձերբակալվել են քրեական գործով, եւս 70-ի նկատմամբ վարչական նյութեր են կազմվել:
Նշենք, որ կիրակի տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ձերբակալվել էր շուրջ 400 մարդ, բժշկական օգնություն ստանալու համար դիմել է 23 մարդ, այդ թվում` ութ ոստիկան: