Լոռու մարզում Mercedes-ը բախվել է մարդատար ավտոբուսին. կա զոհ և վիրավորներ

shamshyan.com –ի փոխանցմամբ` հոկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի բնակիչ, 29-ամյա Կարեն Աբովյանը, վարելով Mercedes մակնիշի 10 ԼՕ 434 համարանիշի ավտոմեքենան` Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել 55-ամյա Գագիկ Ցագոյանի վարած Man մակնիշի 35 ՏP 607 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորներից՝ Օձուն գյուղի բնակիչ Ավիկ Ջանինյանը տեղում մահացել է, իսկ Mercedes-ի վարորդ Կ. Աբովյանն ու ուղևոր, Ալավերդի քաղաքի բնակիչ Սարգիս Թամազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն:

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս