Բաժիններ՝

Apple-ը 2014 թվականին կթողարկի ոչ թանկ MacBook և iMac

2014 թվականին Apple ընկերությունը կներկայացնի 12 դյույմանի MacBook-ը, էկրանի բարձր կետայնությամբ iPad-պլանշետը և սեղանի համար նախատեսված iMac-ի բյուջետային տարբերակը: Այս մասին հայտնում է CNet Asia-ն:

KGI Securities ընկերության վերլուծաբան Մին-Չի Կուոյի հետազոտության տվյալներով՝ Apple-ը 12 դյույմանոց բյուջետային MacBook-ը կարող է դառնալ ընկերության ամենաէժան նոութբուքը: Այն կունենա Intel Core պրոցեսոր, սարքի արտադրողականությունը կլինի 13 դյույմանոց MacBook Air-ի մակարդակի: 2014-ին վերլուծաբանը Apple-ից ակնկալում է նաև iMac սեղանի համակարգչի բյուջետային տարբերակի ներկայացումը:

Վերլուծաբանը հաստատում է նաև, որ iPad պլանշետների 6-րդ սերունդը, որի թողարկումը նախատեղվում է 2014 թվականին, կթողարկվի iPad 5-ի էկրանի կետայնությունից 30-40% ավելի խիտ էկրանով: Սարքի անկյունագիծը կլինի ավանդական 9.7 դյույմ:

Չնայած այս ամենը դեռևս միայն վերլուծաբանի ենթադրություններն են, սակայն ինչպես նշում է  9to5mac-ը, նրա «կանխատեսումները հավաստիության բարձր մակարդակ ունեն», քանի որ նախկինում վերլուծաբանը կանխագուշակել է Apple-ի մի շարք նոր սարքերի հայտնվելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս