Ուզբեկ դրամանենգները իրացրել էին 15 միլիոն ռուբլու կեղծ թղթադրամներ
Սանկտ-Պետերբուրգի օդանավակայանում ձերբակալվել է դրամանենգների մի խումբ, որը կեղծ թղթադրամներն իրացնում էր Сбербанк-ի վճարային տերմինալների միջոցով։ Խանութներում դրանլ իրացնել չէր հաջողվում ցածր որակի պատճառով։
Միայն վերջին 2 շաբաթվա ընթացքում հանցագործները կարողացել էին իրացնել ավելի քան 8.5 միլիոն ռուբլի։ Նրանց գործողությունների արդյունքում Մոսկվայի 4 խոշորագույն բանկերի բանկոմատները դադարել էին 5 հազար ռուբլի արժողությամբ թղթադրամներ ընդունել։
Ուզբեկստանում ծնված հանցագործներին ձերբակալել են Пулково օդանավակայանում։ Ձերբակալության պահին նրանք արդեն հասցրել էին իրացնել ընդհանուր առմամբ 15 միլիոն ռուբլի։