Բաժիններ՝

Ճանապարհային ոստիկանները պարզում են առեղծվածային Mercedes-ի վարորդի ինքնությունը

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ-ում՝ Մասիսի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթացող ճանապարհի մեջտեղում, վթարված ավտոմեքենա կա կայանված: Ինչպես գրում է shamshyan.com-ը, ՃՈ աշխատակիցները ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խմբի հետ նշված հատվածում հայտնաբերել են Mercedes մակնիշի 31 ՏՏ 717 համարանիշի ավտոմեքենան՝ դիմապակին և առջևի մասն ամբողջովին վնասված: Ոստիկանները պարզել են, որ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ, 33-ամյա Արտյոմ Բեյբությանի անվամբ, ում հետ արդեն հեռախոսով կապնվել է ավագ տեսուչ Հ. Մկրտչյանը, և նա հաստատել է, որ ավտոմեքենան պատկանում է իրեն և նա տվել է ընկերոջը՝ վարելու նպատակով: Ոստիկանությունը պարզում է, թե ով է վարել նշված ավտոմեքենան և արդյոք վթարի հետևանքով զոհեր կամ վիրավորներ չկան:

Ամբողջական հրապարակումը և ֆոտոռեպորտաժը՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս