Բաժիններ՝

Սաֆար Աբիևն իր դժգոհություններն է ներկայացրել ԱՄՆ դեսպանին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն այսօր հանդիպել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի հետ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմանի հարաբերությունների հարցը: Աբիևը հայտարարել է, որ ԱՄՆ-ի 907-րդ ուղղումը խաղում է արգելակիչ դեր, իսկ դրա նախաձեռնողներն այսօր էլ թիրախի տակ են պահում Ադրբեջանը:

Ապա Աբիևը դեսպանին պատմել է հոկտեմբերի 9-ին երկրում անցկացված «ժողովրդավարական» ընտրությունների և ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի «բացասական և ոչ օբյեկտիվ» դերի մասին: Նա «ոչ օբյեկտիվ» է որակել նաև ընտրությունների հանդեպ ԱՄՆ պետդեպարտամենտի գնահատականը և մտահոգություն է հայտնել դրա կապակցությամբ:

Աբիևը համեմատություններ է անցկացրել Հայաստանում (2008) ու Ադրբեջանում (2013) անցկացված նախագահական ընտրությունների միջև՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն ու ԵԱՀԿ-ը դրականորեն են գնահատել հայաստանյան ընտրությունները և ճնշում չեն գործադրել Հայաստանի ղեկավարության վրա:

Մորնինգսթարն ընդգծել է, որ Ադրբեջանի ընտրություններն արդեն մնացել են անցյալում, և Իլհամ Ալիևը հաղթող է, և որ հնչեցված քննադատությունները չեն ազդի ընտրությունների արդյունքների վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս