Ֆրանսիան մտադիր է շարունակել կոշտ դիրքորոշումն Իրանի հանդեպ. Ֆրանսուա Օլանդ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ֆրանսիան մտադիր է շարունակել կոշտ դիրքորոշումը Իրանի ու նրա միջուկային ծրագրի հանդեպ: Այս մասին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ երեկ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Օլանդն ընդգծել է, որ Ֆրանսիան ակնկալում է, որ Իրանի նոր նախագահ Հասան Ռոուհանիի վարած չափավոր քաղաքականության գիծն իր արտացոլումն ունենա նաև իրական գործողություններում:
Իսրայելական դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ զրույցի ժամանակ երկու առաջնորդները քննարկել են Ժնևում կայանալիք Իրանի ու «Վեցյակի» միջև հանդիպումը` կապված Իրանի միջուկային ծրագրի հետ: