Ճապոնիայի արտգործնախարարը պլանավորել է նոյեմբերի սկզբին այցելել Իրան
Իրանական Press TV հեռուստաալիքը, վկայակոչելով ճապոնական Kiodo լրատվական գործակալությունը, հայտնել է, որ Ճապոնիայի արտգործնախարար Ֆումիո Կիսիդան պլանավորել է նոյեմբերի սկզբին այցելել Իրան:
Ճապոնիայի արտգործնախարարը պլանավորել է հանդիպել Իրանի պաշտոնատար անձանց հետ և քննարկել Իրանի միջուկային ծրագրի հարցը և Սիրիական ճգնաժամը:
Կիսիդան պլանավորել է նոյեմբերի 8-10-ին հանդիպումներ ունենալ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և պաշտոնատար այլ անձանց հետ:
Ճապոնիայի արտգործնախարարը քննարկելու է նաև շրջակա միջավայրի պահպանման և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտներում իրանա-ճապոնական համագործակցությանն առնչվող հարցեր:
Ավելի վաղ` սեպտեմբերի 26-ին, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, Նյու Յորքում ընթացող ՄԱԿ ԳԱ-ի շրջանակներում հանդիպել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ: