Բաժիններ՝

Ադրբեջանական ընդդիմությունը նոր թերթ է թողարկում

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մոտակա օրերին լույս կտեսնի Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդի (ԺՈՒԱԽ) «Ենի Ջումհուրիյեթ» («Նոր Հանրապետություն») պարբերականը:

Թերթն արդեն իսկ գրանցվել է Արդարադատության նախարարությունում: Բացի այդ, սկսել է գործել թերթի online տարբերակը՝ www.cumhuriyyet.az: Նոր մեդիա մարմինը լուսաբանելու է ԺՈՒԱԽ-ի գործունեությունը, աջակցելու է նրա նպատակների իրագործմանը:

Թերթի աշխատանքներում ներգրավվել են ԺՈՒԱԽ-ի մի շարք անդամներ, ինչպես նաև հայտնի լրագրողներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս