ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու գործարկումը Ուկրաինային կապահովի տարեկան 6 տոկոսանոց տնտեսական աճ. Ֆյուլե
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ Ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Ուկրաինայի Գերագույն ռադայում կազմակերպված եվրոպական ինտեգրման շուրջ կլոր սեղանի ժամանակ հայտարարել է, որ ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև ազատ առևտրի գոտու հաստատման դեպքում, որը կսկսի գործել կողմերի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրման դեպքում, Ուկրաինայի տնտեսությանը կբերի տարեկան 6 տոկոսանոց աճ.
«Նախքան բանակցություններին ձեռնամուխ լինելը, մենք իրականացրել ենք գնահատիչ հետազոտություն և կարծում ենք, որ ազատ առևտրի գոտու ամբողջովին ներդրման դեպքում Ուկրաինայի ՀՆԱ-ի տարեկան աճը կազմելու է ավելի քան 6 տոկոս:
Ուկրաինացի արտադրողների համար մշակվել են անցումային հավելվածներ, որոնք Ուկրաինայի տնտեսությանը կօգնեն հարմարվել ԵՄ-ի չափորոշիչներին անցում կատարելուն:
Ազատականացման մեխանիզմների վերաբերյալ բանակցությունները նախատեսում են Ուկրաինայի տնտեսության պաշտպանություն, որպեսզի փոփոխությունները չիրականացվեն չափազանց արագ»: