Կիպրոսի երկու հատվածների ներկայացուցիչները 50 տարվա ընթացքում առաջին անգամ կայցելեն Աթենք ու Անկարա. Դավութօղլու

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Կիպրոսի հունական ու թուրքական հատվածների ներկայացուցիչները գրեթե 50 տարվա ընթացքում առաջին անգամ կայցելեն Աթենք ու Անկարա:

Դավութօղլուն ընդգծել է, որ դրանով իսկ կհաղթահարվեն հոգեբանական արգելքները: Դավութօղլուն հիշեցրել է, որ Կիպրոսի հարցով բանագնացների հետ նախապատրաստական հանդիպում է անցկացրել հոկտեմբերի 9-ին՝ հավելելով, որ Կիպրոսի հունական ու թուրքական հատվածների առաջնորդները հանդիպելու են նոյեմբերի 4-ին՝ քննարկելու համար կարգավորման գործընթացը:

Դավութօղլուի կարծիքով՝ դրանով իսկ ստեղծվում է խաղաղության համար հնարավորությունների նոր պատուհան. «Երկխոսությանն աջակցելու համար նախատեսված են կողմերի միջև փոխգործակցության նոր ձևաչափեր: Ես Հունաստանի արտգործնախարարին առաջարկել եմ համատեղ այցելել կղզու երկու հատվածներ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031