Բաժիններ՝

Ինչպես Հայաստանը կորցրեց տարեկան 150 միլիոն դոլար ստանալու հնարավորությունը

Ասոցացման համաձայնագիրը ստորագրելով` Հայաստանը տարեկան €150 մլն օգուտ կունենար. հոկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի հայտարարություն է արել Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին` վկայակոչելով լեհ փորձագետների հաշվարկները: Ինչպես գրում է Civilnet.am-ը, նրա խոսքով` Ասոցացման համաձայնագիրը կնպաստեր, որ Հայաստանի ՀՆԱ-ն տարեկան 2,3-տոկոսով ավելի աճեր:

«Հաջորդ տարի, երբ Հայաստանն անդամակցի Մաքսային միությանը, կհամեմատենք ցուցանիշները»,- ասել է դեսպանը` հիշեցնելով, որ «անցած տարի Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 7 տոկոսով, և եթե հաջորդ տարի աճը կազմի 9-9,5 տոկոս, կնշանակի, որ Մաքսային միությանն անդամակցությունը շահավետ է եղել»:

Զդիսլավ Ռաչինսկիի համոզմամբ` Հայաստանի` Մաքսային միությանը միանալու որոշումը նախապես մտածված է եղել, ինչպես նաև տնտեսական առումով հաշվարկված:

«Հայաստանը կարևոր գործընկեր էր և կշարունակի այդպիսին մնալ, ուղղակի մենք պետք է իրավական առումով Հայաստանի որոշումը համապատասխանեցնենք այդ ամենին»,-  ասել է Լեհաստանի դեսպանը` նշելով, որ ասոցացումն այն ձևով, ինչպես նախատեսվում էր մինչև սեպտեմբերի 3-ը, «այս պահին հնարավոր չէ, և պետք է այլ հարթակ գտնել ԵՄ-ի և ՀՀ-ի հետագա համագործակցության համար»:

Շարունակությունը՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս