Բաժիններ՝

Սաակաշվիլին հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հեռախոսազրույցի ժամանակ Սաակաշվիլին շնորհավորել է Ալիևին՝ կապված երեկ Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրություններում վստահ հաղթանակ տանելու հետ:

Այս մասին հայտնել է ադրբեջանական պետության ղեկավարի մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ Ալիևն ու Սաակաշվիլին գոհունակություն են հայտնել երկու երկրների երկկողմանի հարաբերությունների հաջող զարգացման կապակցությամբ և վստահություն են հայտնել, որ դրանք էլ ավելի են ամրագրվելու հետագայում:

Ալիևն իր հերթին շնորհակալություն է հայտնել Սաակաշվիլիին՝ ուշադրության ու շնորհավորանքի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031