Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել 82-ամյա կանադուհի Էլիս Մունրոն
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Շվեդիայի Գիտությունների ազգային ակադեմիան հայտնել է 2013 թվականի Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը: Նոբելյան մրցանակը շնորհվել է 82-ամյա կանադուհի վիպասան Էլիս Մունրոյին:
Այդ հեղինակավոր մրցանակի հավակնորդների անունները մինչև վերջին պահը խստապես գաղտնի է պահվել: Նրանց ցանկը գաղտնազերծվելու է միայն 50 տարի անց՝ 2063 թվականին: Նշվում է, որ Մունրոն չի գտնվել բուքմեյքերների առաջին հորիզոնականում (նա եղել է 2-րդը): Նրան համարում են ժամանակակից արձակի վարպետ:
Մրցանակի հանձնման արարողությունը Ստոկհոլմում ավանդաբար անցկացվելու է դեկտեմբերի 10-ին՝ մրցանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբելի մահվան օրը:



