Պուտինը կարգադրել է վերացնել ռուս-լիտվական սահմանին մաքսային ուժեղացված վերահսկողությունը
![](https://168.am/wp-content/uploads/2013/10/pic_a94da02cdbfca402c39c09c43bce5fcb.jpg)
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային մաքսային ծառայությունը կարգադրել է վերացնել ռուս-լիտվական սահմանին մաքսային ուժեղացված վերահսկողությունը: Նախագահի կարգադրության համաձայն, Լիտվայի հետ սահմանին աշխատանքի պլանային ռեժիմին պետք է անցում կատարվի այսօրվանից սկսած:
Նախագահի այդ որոշումը պայմանավորված է նրանով, որ ձեռնարկած միջոցների շնորհիվ վերջին շրջանում նվազել է լիտվացի ներկրողների ու ավտոփոխադրողների կողմից մաքսային իրավախախտումների քանակը, ինչը չի գերազանցում վիճակագրական միջին ցուցանիշները:
Լիտվայի ԱԳՆ-ը ռուսական մաքսային ծառայության աշխատակիցների գործողություններից առաջին անգամ բողոքել է սեպտեմբերի սկզբին: Լիտվայում տեղի ունեցածը շաղկապում են նրա հետ, որ երկիրը ներկայումս նախագահում է ԵՄ-ում և մասնակցում է նրա «Արևելյան գործընկերություն» ծրագրին: