The Guardian-ը կշարունակի հրապարակել Սնոուդենի բացահայտումները
Բրիտանական The Guardian թերթի գլխավոր խմբագիր Ալան Ռասբրիջերը հայտարարել է, որ իրենք շարունակելու են հրապարակել ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի բացահայտումները:
Դրանով իսկ նա արձագանքել է բրիտանական MI-5 հակահետախուզության ղեկավար Էնդրյու Պարկերի այն հայտարարությանը, որ այդ հրապարակումները սպառնալիքի տակ են դնում երկրի անվտանգությունը: Պարկերը գտնում է, որ Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի էլեկտրոնային գաղտնալսման համակարգերի մասին բարձրաձայնելը հանդիսանում է ահաբեկիչներին օգնություն:
The Guardian-ը Սնոուդենի բացահայտումները հրապարակում է այս տարվա մայիսից:



