Ուկրաինայի ու Թուրքիայի համար շատ կարևոր է էներգետիկ նախագծերի զարգացումը. Յանուկովիչ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան ու Թուրքիան ընդլայնում են Սև ծովի շելֆում գազի համատեղ արդյունահանման հարցում համագործակցությունը: Այս մասին Անկարա կատարած այցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը.
«Երկու երկրների համար շատ կարևոր է էներգետիկ նախագծերի զարգացումը: Բանակցությունների ժամանակ մենք դիտարկել ենք մի շարք էներգետիկ նախագծեր, և մոտ ժամանակներս կձեռնարկվեն պրակտիկ գործողություններ դրանց իրագործման ուղղությամբ»:
Յանուկովիչի խոսքերով՝ իրենք պլաններ ունեն նաև համատեղ ինքնաթիռաշինության վերաբերյալ: Երեկ Անկարայի օդանավակայանում տեղի է ունեցել ուկրաինական Ан-158 ինքնաթիռի շնորհանդեսը: Յանուկովիչը հավելել է, որ երկու երկրների ուշադրության կենտրոնում է գտնվում նաև Հարավ-հյուսիս տրանսպորտային միջանցքի զարգացումը: