Սարգսյանն ու Մեդվեդևը քննարկել են Հայաստանի և Մաքսային միության համագործակցության ընդլայնման հարցեր
INTERFAX.RU-ի փոխանցմամբ` Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Մաքսային միության հետ Երեւանի համագործակցության ընդլայնման հարցեր: Այս մասին չորեքշաբթի հաղորդել է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
«Քննարկվել են Հայաստանի` Մաքսային միության հետ համագործակցության հետագա ընդլայնման, ինչպես նաեւ առեւտրատնտեսական եւ վառելիքաէներգետիկ ոլորտներում երկկողմ փոխգործակցության հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ: