Իրանը գտել է ուրանի հարստացումից հրաժարվելու եղանակ
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին այսօր հայտարարել է, որ իր երկիրն ունի հարստացված ուրանի ավելցուկ և մտադիր է այդ հանգամանքն օգտագործել Արևմուտքի հետ երկխոսությունում:
Լարիջանին հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Ժնևում կայանալիք բանակցություններում Իրանը կարող է առաջարկել հրաժարվել մինչև 20 տոկոս ուրանի հարստացումից, քանի որ ստեղծված պաշարները տալիս են այդպիսի հնարավորություն:
Լարիջանիի խոսքերով՝ Իրանը ներկայումս պատրաստ է բարձր հարստացված ուրան մշակելուց հրաժարվելու վերաբերյալ քննարկումներին: Միջուկային վառելիք ստեղծելու համար ուրանը սովորաբար հարստացնում են մինչև 3-5 տոկոս:
Դրա համար էլ Իրանի կողմից ուրանը մինչև 20 տոկոս հարստացնելը անահանգստություն է առաջացրել միջազգային հանրության մոտ: Վաշինգտոնն ու Բրյուսելը կասկածներ ունեն, որ իրանցիները շարժվում են ուրանը մինչև զենքի մակարդակի (ավելի քան 90 տոկոս) հարստացնելու ուղղությամբ: