Լարված իրավիճակ Փակ շուկայի մոտ
Այս պահին Փակ շուկայի տարածքը վերահսկվում է մեծ թվով ոստիկանների կողմից: Բանն այն է, որ «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության անդամները, որոնք Մաշտոցի պուրակից երթով շարժվեցին դեպի Փակ շուկա, այս պահին փակել են շուկայի տարածքը: Այնտեղ են նաև շուկայի վերաբացմանը կողմ մի խումբ քաղաքացիներ, որոնք, դիմելով ակցիայի մասնակիցներին՝ պահանջում են հեռանալ շուկայի տարածքից: Ոստիկանները ներկաներին զգուշացնում են, որ հասարակական կարգը խաղտողները ենթարկվելու են պատասխանատվության:
Մանրամասները՝ առաջիկայում: