Բաժիններ՝

Իրանը մտադիր է նոր ատոմակայաններ կառուցել Պարսից ծոցի ու Կասպից ծովի ափերին

Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանցի փորձագետները հստակեցրել են նոր ատոմակայանների գտնվելու վայրերը, որոնց Թեհրանը մտադիր է կառուցել Պարսից ծոցի ու Կասպից ծովի ափերին: Այս մասին գործակալության հետ զրույցում հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:

Վերջինիս խոսքերով՝ Թեհրանը նախապատվությունը տալիս է հարավային ուղղությանը, ինչը բացատրվում է նրանով, որ նոր ատոմակայանները հանդիսանալու են երկակի նշանակության օբյեկտներ:

Երկրի ողջ տնտեսության համար էլեկտրաէներգիա արտադրելուց բացի, դրանք օգտագործվելու են ծովի ջրի աղազրկման սարքերի էներգետիկ ապահովման համար: Սալեհին ընդգծել է, որ Իրանի հարավային նահանգները զգում են քաղցրահամ ջրի պակաս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս