Թուրքիան Եգիպտոսին խնդրել է թույլատրել Դավութօղլու-Մուրսի հանդիպումը
Թուրքական Today’s Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան խնդրանքով դիմել է Եգիպտոսի ղեկավարությանը, որ վերջինս Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին հնարավորություն ընձեռի հանդիպել Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մոհամմեդ Մուրսիի հետ:
Այս մասին թերթին հայտնել են նրա դիվանագիտական աղբյուրները: Վերջիններիս հաղորդմամբ՝ պաշտոնական Անկարան համաձայն է հանդիպել Եգիպտոսի ներկայիս կառավարության հետ՝ միայն այն պայմանով, որ հնարավորություն ստեղծվի Մուրսիի հետ հանդիպելու համար:
Ռազմական հեղաշրջման արդյունքում Մուրսիի գահընկեցությունից հետո Թուրքիան խզել է Եգիպտոսի հետ դիվանագիտական հարաբերությունները: