2014 թվականին Ադրբեջանի ռազմական բյուջեն կազմելու է 3.7 միլիարդ դոլար
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2014 թվականին Ադրբեջանի ռազմական բյուջեն կազմելու է 2.95 միլիարդ մանաթ (3.7 միլիարդ դոլար): Հաջորդ տարվա պետբյուջեում ռազմական բյուջեի մասնաբաժինը կազմում է 14.7 տոկոս:
Այս մասին նշված է Ադրբեջանի ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունում: Դրանում նշված է, որ այդ միջոցները նախատեսված են ազգային անվտանգության, պաշտպանունակության ու համապատասխան նյութա-տեխնիկական բազայի ամրապնդման համար:
Կանխատեսվում է, որ 2014 թվականին Ադրբեջանի պետբյուջեն կազմելու է 20.1 միլիարդ մանաթ (հաջորդ տարի կանխատեսվող երկրի ՀՆԱ-ի 34.3 տոկոսը), ինչը 15.2 տոկոսով ավելին է 2012 թվականի պետբյուջեից և 1.1 տոկոսով ավելին է 2013 թվականի պետբյուջեից: