Ինչո՞ւ են ԲՀԿ-ում զարմացած

«Մաքսային միությունը տնտեսական պայմանագրի շրջանակների կազմակերպություն է, հետևաբար` դրան միանալ-չմիանալու, փաստաթուղթը ստորագրել-չստորագրելու հարցը կարող է դիտարկվել միայն մի տեսանկյունից` ՀՀ-ն, այդ պայմանագրին միանալով, ունենալո՞ւ է կոնկրետ, իրատեսական, տնտեսական շահ, թե՞ ոչ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` ի պատասխան մեր հարցին հարցին` ո՞րն է ԲՀԿ-ի դիրքորոշումը  Հայաստանի կողմից Մաքսային միությանն անդամակցելու հարցի վերաբերյալ:

«Եթե այո´, ուրեմն անհրաժեշտ է միանալ, եթե ո´չ, ուրեմն պետք չէ միանալ,- նշեց Ուրիխանյանը,- Ցավոք, չնայած որ մնացած շատ պատգամավորներից ավելի շատ եմ տիրապետում հարցին, որովհետև մասնակցել եմ թեմային մոտ մի շարք ձևաչափերին, պատվիրակ եմ եղել, այնուամենայնիվ, չունեմ այն աստիճանի տեղեկություն, որը թույլ կտար եզրակացություն կատարել»:

Մենք հետաքրքրվեցինք` արդյոք մինչև հիմա ԲՀԿ-ն, որպես քաղաքական ուժ, չպե՞տք է ունենար այդ հարցի պատասխանը, ինչին Տիգրան Ուրիխանյանն այսպես պատասխանեց. «Այ հենց դա զարմացնող հարց է, դրա մասին ենք մենք խոսում` արդյոք մենք չպիտի՞ ունենայինք այդ ինֆորմացիան, արդյոք մեզ հետ չարժե՞ր խորհրդակցել, արդյոք մենք, որպես ծավալով երկրորդ խորհրդարանական ուժը, չպիտի՞ մասնակցեինք որոշման կայացման քննարկումներին: Մենք էլ ենք այդ հարցը տալիս` ինչո՞ւ պիտի չունենանք բավարար ինֆորմացիա»:

 

Կարդացեք նաև

Արամ Սարգսյան

Տեսանյութեր

Լրահոս